Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին | Սյունիքի տարածքային բաժին | ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՅՈՒՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՄԱՍՆԱԳԵՏ | 67-30.9-Մ6-1 | (Անձնագիր)
1.անձնագիր և/կամ նույնականացման քարտ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք,
2. կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ, ատեստատ,
3.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ առկայության դեպքում,
4.արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական,
5.համառոտ CV:
Հիմնական Աշխատավարձի Չափ 111.115 (մեկ հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ: Անձնային ՈրակներՆշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված և ունենա պատասխանատվության զգացում:
Աշխատավայրի հասցե ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք-Ստեփանյան 3/1։ Կարգավիճակ Հայտարարված (դիմումների ընդունումն ավարտվել է) Էլեկտրոնային հասցե liana.aloyan@gov.am Հեռախոսահամար 010-51-56-37 ՄեկնաբանությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 67-30.9-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար 2022 թվականի ապրիլի 29-ին, ժամը 14:30-ին նախատեսված հարցազրույցը համարվում է չկայացած, քանի որ վարկանիշային ցուցակում ընդգրկված անձանցից ոչ ոք իր մասնակցությունը չի հաստատել: