Նորություններ
23-05-2023
Մայիսի 23-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԿ «Կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Դիոն Բաթրսբիի և Հայաստանում նույն ծրագրի համակարգող Օլգա Ազատյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ թեմատիկ կրթական մոդուլների ստեղծման և տարածման հնարավորությունները քաղաքացիական ծառայողների շրջանում: Կանանց իրավունքների թեմատիկ շրջանակներում Գրասենյակի կողմից ներկայացվել են ծրագրային առաջարկներ: