Նորություններ
18-05-2023
Սույն թվականի մայիսի 17-ից 19-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը մասնակցում է Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում տեղի ունեցող Աստանայի քաղաքացիական ծառայության կենտրոնի՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության գործակալության և Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի հետ համատեղ իրականացվող 2023 թվականի «Արժանիքահենություն, բարեվարքություն, նորարարություն» թեմայով համաժողովին: Այսօր պանելային քննարկումներում պարոն Քալաշյանն իր խոսքում ներկայացրել է մշակութային և քաղաքակրթական տեսանկյուններից հանրային ծառայության՝ հավասար մատչելիության, արժանիքահենության և կարիերային կայունության սկզբունքների ինստիտուցիոնալ դրսևորման եղանակներն ու հայաստանյան փորձը։ Անդրադարձ է կատարել նաև պաշտոնների նկարագրերում կոմպետենցիաների՝ մասնավորապես «Բարեվարքության» կոմպետենցիայի, ներգրավման մեխանիզմներին ու Հայաստանյան փորձին, ինչպես նաև այդ հիմքի վրա` հետագայում, կատարողականի կառավարման նոր մոդելի շրջանակներում գնահատման հնարավոր կառուցակարգերին։