Նորություններ
16-05-2023
Մայիսի 16-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը մասնակցել է Երևանի պետական համալսարանի 104-ամյակին նվիրված «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2023» միջոցառմանը, ինչպես նաև «ԲանՈւԳործ 2023. կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» կոնֆերանսին: Միջոցառման շրջանակում քաղաքացիներին, գլխավորապես ուսանողներին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել քաղաքացիական ծառայության համակարգ մուտք գործելու, մասնավորապես փորձնակների ինստիտուտի և վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար անցկացվող թեստավորման հնարավորությունների, դիմելու ընթացակարգերի, աշխատաշուկայում մրցունակ լինելու համար մասնագիտական կարողությունների զարգացման հեռանկարների, կարիերային առաջխաղացման հետ կապված առավելությունների և գրավչության վերաբերյալ: