Նորություններ
11-05-2023
Մայիսի 11-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքության Ծրագրի» շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում էթիկայի հանձնաժողովների գործունեության հետ կապված իրավական հասցեագրման կարիք ունեցող իրավական ու պրակտիկ խնդիրների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Վիճակագրական կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարներն ու բարեվարքության հարցերով կազմակերպիչները: