Նորություններ
11-04-2023
Ապրիլի 11-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ուսումնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանած Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության կառավարության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը պատվիրակության անդամ հանդիսացող քաղաքացիական ծառայողներին ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի հաջողված փորձն ու թվայնացման ոլորտում գրանցած առաջընթացը: