Նորություններ
14-03-2023
Մարտի 14-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքության Ծրագրի» ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գրասենյակի ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ակտիվ քննարկումներ տեղի ունեցան քաղաքացիական ծառայության ոլորտում բարեվարքության համակարգի կայացմանն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ապահովելու կատարվելիք աշխատանքների և հետագա քայլերի շարունակականությունը: