Նորություններ
28-02-2023
Փետրվարի 28-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (PEFA) թիմի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական համակարգում վարձատրության քաղաքականության վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգը, շրջանակը, իրականացված բարեփոխումները, առկա իրավիճակը և խնդիրները: