Նորություններ
26-01-2023
Հունվարի 26-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքության Ծրագրի» ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սկիզբ դրված համագործակցությամբ նախատեսված քաղաքացիական ծառայության ոլորտում բարեվարքության համակարգի կայացմանն ուղղված գործողությունների բովանդակությունն ու շրջանակը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մշակել քայլերի հաջորդականություն, գործողությունների արդյունավետ իրականացման և սահմանված նպատակներին հասնելու համար։