Նորություններ
25-01-2023
Հունվարի 25-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Տնտեսական համագործակցության ևզարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հանրային ոլորտի նորարարության կենտրոնի (ՀՈՆԿ) փորձագիտական խմբի, մասնավորապես՝ ՏՀԶԿ Հանրայինոլորտի նորարարության կենտրոնի ղեկավար Մարկո Դագլիոյի և կենտրոնի նորարարությունների գծովվերլուծաբան Հեթեր Բիսմանի հետ:
Հանդիպման նպատակն էր ուրվագծել հանրային ոլորտում նորարարության կարիքի և հնարավորությունների շրջանակը, որի արդյունքում փորձագիտական խումբը առաջիկայում կիրականացնի հանրային ոլորտի նորարարական համակարգի խնդիրների և հնարավորությունների համապարփակ գնահատում։ Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը պատասխանել է փորձագետների հարցերին, անդրադարձ կատարելով քաղաքացիական ծառայության համակարգում իրականացված բարեփոխումներին, ներկա մարտահրավերներին և ապագա հնարավոր նորարարական լուծումներին: