Նորություններ
29-11-2022
Նոյեմբերի 29-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, գրասենյակի ղեկավար՝ Վաչե Քալաշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի Բարեվարքության Ծրագրի» ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելեն հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում՝ հանրային ծառայությունում բարեվարքության համակարգի ներդրման գործընթացը, հանրային ծառայողների, ներառյալ՝ քաղաքացիական ծառայողների, բարեվարքության թեմայով վերապատրաստումները, դասընթացները և մոդուլները, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կարիքները բարեվարքության համակարգի կայացման հարցում և հնարավոր տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև օրենսդրական հիմնախնդիրները, էթիկայի հանձնաժողովների գործունեության իրավական կարգավորումները, առկա վիճակը, և այլ իրավական հիմնախնդիրներ: