Նորություններ
31-10-2022
Հոկտեմբերի 31-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, գրասենյակի ղեկավար՝ Վաչե Քալաշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԶԾ-ի կողմից մշակված «Պետական հաստատություններում գենդերային հավասարության առցանց գնահատման գործիքի» հիման վրա ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում գենդերային հավասարության ապահովման գնահատման վերաբեյալ հետագա քայլերը և համագործակցության ուղղությունները: