Նորություններ
13-10-2022
Հոկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Համաշխարհային Բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն իրականացվել է Համաշխարհային Բանկի կողմից ձեռնարկած գործառնական վերանայման հետ կապված առաքելության շրջանակներում, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական պլանավորման գործառույթի ամրապնդմանն ուղղված քայլերն ու առաջնահերթությունները։