Նորություններ
13-10-2022
Հոկտեմբերի 13-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում OECD SIGMA հանրային կառավարման և մարդկային ռեսուրսների կառավարման ավագ խորհրդատու Բլանկա Լազարոյի հետ: Քննարմանը մասնակցել է նաև ՄԱԶԾ գրասենյակի ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Վահան Ասատրյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները, ինչպես նաև Գրասենյակի արդի խնդիրներն ու աջակցության հնարավորությունները: