Նորություններ
07-10-2022
Հոկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, գրասենյակի ղեկավար՝ Վաչե Քալաշյանի գլխավորությամբ տեղի է ունեցեկ աշխատանքային հանդիպում Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության թիմի մարդկային կապիտալի բաղադրիչի համակարգող Նաիրա Գյուլնազարյանի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Գյուլնազարյանի կողմից ներկայացվեց իրենց կողմից ռազմավարության 4 ուղղություններով կատարված աշխատանքները: Քննարկվեցին նաև Գրասենյակի կողմից Հանրային կառավարման բարեփոխումների ծրագրին համահունչ կատարված աշխատանքները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանելու Գրասենյակի ստորաբաժանումների հետ համատեղ կատարվելիք աշխատանքների գործողությունների շրջանակները և համագործակցության շարունակականությունը: