Նորություններ
11-08-2022
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, գրասենյակի ղեկավար՝ Վաչե Քալաշյանի գլխավորությամբ և համակարգող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ Ժողովրդավարական կառավարման ծրագրերի վերլուծաբան Վահան Ասատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությանը և կառավարության միջոցառումների ծրագրին համահունչ քաղաքացիական ծառայության մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրի նախագծման և մոնիթորինգի շրջանակը։ Հատկապես կարևորվել է Քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ սերտ համագործակցությունը փոխվարչապետի գրասենյակի համակարգմամբ:
Որպես հետագա քայլեր են դիտարկվել՝ հայեցակարգի ճշգրտումն ու ամփոփումը, ծրագրային փաստաթղթի մշակումը, ռեսուրսների մոբիլիզացումը, ինստիտուցիոնալ և կառավարման կարգավորումները, խորհրդատվական աշխատանքների իրականացումը հիմնական շահագրգիռ կողմերի հետ և այլն։