Նորություններ
14-07-2022
Այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Թվային Հայաստան» կազմակերպության հետ, որի ընթացքում քննարկվել են «Տեխնոլոգիական կրթություն հանրային ծառայողների համար» դասընթացի ընթացքի, արդյունքների վերաբերյալ հարցեր։Առավելապես կարևորվել է «Տեխնոլոգիական կրթություն աշխատանքի ընդունվելիս» փորձնական ծրագրի մշակման ու իրականացման վերաբերյալ հարցը՝ հատկապես ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ դրա շրջանակում հնարավոր համագործակցությունը: Քննարկվել են նաև պետական ծառայությունների թվայնացման և բիզնես գործընթացների վերանայման ընթացքում հանրային ծառայողների ներգրավվածության ապահովման, պետական համակարգում արհեստական բանականության տարրերի մշակման ու ներդրման, քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից կիրառվող թվային գործիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, դասընթացների միջոցով ամբողջական ծածկույթի ապահովման և կարիքների գնահատման հիման վրա դասընթացների մշակման հարցերը:Որոշվել է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները համաձայնեցնել համակարգող փոխվարչապետի հետ՝ հետագա համագործակցության ընթացքն ապահովելու նպատակով: