Նորություններ
06-04-2022
«Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում սույն թվականի ապրիլի 6-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը կազմակերպել է Մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուների ֆորումի մեկնարկային միջոցառումը, որտեղ ելույթներով հանդես են եկել Թվինինգ ծրագրի փորձագետներ և ֆորումին հրավիրված համապատասխան մարմինների ներկայացուցիչներ:
Ֆորումը կրելու է պարբերական բնույթ: Այն նաև իրականացվելու է առցանց տարբերակով, որի միջոցով քննարկվելու են մարդկային ռեսուրսների կառավարման վերաբերյալ արդի թեմաներ: