Նորություններ
17-03-2022
«Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» ԵՄ Թվիննինգ ծրագրի շրջանակում, ս.թ. մարտի 16-ին և 17-ին, Երևանի Անի Պլազա հյուրանոցում տեղի են ունեցել սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում փորձարկվել են նույն ծրագրի շրջանակում մշակված ՄՌ վերապատրաստման ծրագրի երկու մոդուլներ՝ «Հոգեբանական հմտություններ և բարեկեցություն աշխատավայրում» և «Անձնակազմի համալրում և ընտրություն»։ Քննարկումներին մասնակցել և ակտիվորեն ներգրավվել են կենտրոնական և մարզային կառույցների 24 ներկայացուցիչներ։