Նորություններ
11-09-2021
ԵՄ Թվինինգ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 10-11-ին տեղի է ունեցել «Կառուցենք Հայաստանի ապագա Քաղաքացիական ծառայության գրասենյակը» խորագրով սեմինար-քննարկում, որը վարել են միջազգային փորձագետներ Էստոնիայից և Ֆինլանդիայից: Սեմինարի ընթացքում քննարկվել է ՀՀ պետական կառավարման համակարգում քաղաքացիական ծառայության գրասենյակի հետագա դերը և գործառույթները: