Նորություններ
27-08-2021
ԵՄ Թվինինգ «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ծրագրի շրջանակում ս.թ. օգոստոսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այցով Հայաստան էին ժամանել Ծրագրի Բաղադրիչ 1-ի ղեկավար տիկին Աննելի Թեմմեսը և փորձագետ Աննա Լաիդոն:
Հնգօրյա այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար կազմի, Բաղադրիչների ղեկավարների, աշխատանքային խմբի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքացիական ծառայության համակարգի գրավչությանը, ինչպես նաև՝ համապատասխան մարմինների ՄՌ կառավարման ստորաբաժանումների ներկայացուցիչների համար մասնագիտական ֆորումների ստեղծմանն ուղղված աշխատանքներին առնչվող հարցեր: