2018 թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը և գրասենյակի ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանը, Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության հրավերով, մասնակցել են Կիևում անցկացված «Գենդերային հավասարության ապահովումը հանրային ծառայության ոլորտում» թեմայով համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են գործընկեր երկրների հանրային ծառայության ոլորտում գենդերային հավասարությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ լավագույն փորձի վերհանմանն ու տեղայնացմանն առնչվող հարցեր: Գարուշ Դավթյանն իր խոսքում կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրությանն ուղղված նման միջոցառումների անցկացումը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել է «Գենդերային հավասարության ապահովումը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ոլորտում» թեմայով զեկույց: