Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակիցները 2018 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մասնակցել են Լեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոցի կողմից անցկացվող «Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական ծառայության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման հզորացման ուղիները» թեմայով վերապատրաստմանը: Վերապատրաստմանը մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական ծառայության համակարգը ներկայացնող մարմինների 18 մասնակիցներ:
Վերապատրաստման ընթացքում պատվիրակներն ուսումնասիրել են Լեհաստանի մարդկային ռեսուրսների կառավարման սկզբունքները քաղաքացիական ծառայության համակարգում, մասնավորապես՝ աշխատակազմի համալրման գործընթացը, ինչպես նաև՝ վարձատրության և վերապատրաստման կարգերը: Գրասենյակի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում տեղի ունեցած վերջին փոփոխությունները: