2018թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից, համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատակիցների համար, կազմակերպվել են «Քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման, դասակարգման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, ինչպես նաև՝ տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը» թեմայով վերապատրաստման դասընթացներ։
Անմիջական քննարկումների և գործնական աշխատանքների միջոցով ապահովվել է նյութի ներկայացումը, սպառիչ պատասխաններ են տրվել մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համատեղ աշխատանքների և հետադարձ կապի ապահովման ուղղությամբ:
Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են քաղաքացիական ծառայության ընդլայնված համակարգի 72 համապատասխան մարմիններից անձնակազմի կառավարման ստորաբաժանման թվով 113 աշխատակիցներ։