Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պատվիրակությունը՝ ի դեմս Աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ՝ Արմինե Մաթոսյանի և Կազմակերպաիրավական վարչության պետ՝ Գարիկ Սարոյանի, մասնակցել են սույն թվականի դեկտեմբերի 6-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած «Ծախսային ռազմավարությունը՝ որպես ռազմավարական պլանավորման գործընթացի բաղկացուցիչ մաս» թեմայով սեմինարին: Սեմինարի ընթացքում ներկայացվել է «Պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույց, որին հաջորդել է թեմայի առնչությամբ հարց ու պատասխան:
Սեմինարին մասնակցել են ծախսերի ռազմավարությունների մշակման, սահմանման և իրականացման համար պատասխանատու Արեւելյան գործընկերության անդամ վեց երկրների, ինչպես նաև՝ Թուրքիայի և Մոնտենեգրոյի Հանրապետության գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, Ուկրաինայի Վերին Ռադայի, ԵՄ անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: