2019 թվականի փետրվարի 27-28-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջազգային անկախ փորձագետ Անսի Շունիի հետ, որը երկար տարիներ աշխատել է Ալբանիայի քաղաքացիական ծառայության խորհրդում։ Պարոն Շունիի հետ գրասենյակի պատասխանատուները քննարկեցին քաղծառայության նոր համակարգի կոմպետենցիաների բաղադրիչը, դրանց՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը և կատարելագործումը։
Պարոն Անսի Շունին բարձր գնահատեց Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից սեղմ ժամկետներում կատարված մեծածավալ աշխատանքը՝ թե՛ բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակման և թե՛ համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման պատասխանատուների հետ անցկացված կարողությունների հզորացման մեկնարկային աշխատանքների առումով։
Համագործակցությունը կշարունակվի խորհրդակցական աշխատանքային ռեժիմով։