Սույն թվականի մայիսի 6-ին մեկնարկեց «Քաղաքացիական ծառայողի մրցույթի հարցազրույցի փուլը վարելու համար հանձնաժողովի անդամներին անհրաժեշտ հմտություններ» թեմայով վերապատրաստումների շարքը: Վերապատրաստումները կազմակերպվել և իրականացվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից՝ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված տարբեր մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար:
Մասնավորապես նախատեսված են բանախոսություններ «Հարցազրույցի նախապատրաստում, փաստաթղթերի ուսումնասիրության ընթացք: Հարցազրույցի անցկացումն ըստ ձևաչափերի: Հանձնաժողովի լիազորությունները», ինչպես նաև «Հարցազրույցի գնահատման չափանիշները: Գնահատումը և արդյունքների ամփոփումը» թեմաներով, որոնք կանցկացվեն Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Գեղամ Սարգսյանի և Համալրման և կատարելագործման վարչության պետ՝ Կարինե Գևորգյանի կողմից: