Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում իրականացվել է կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստում «Իրավունքի գերակայունությունը որպես հանրային ծառայության հիմնաքար և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը» թեմաներով` կրտսեր դասի քաղաքացիական ծառայողների համար:
Առաջին վերապատրաստումը իրականացվեց հունիսի 3-ից հունիսի 5-ը, որին մասնակցեցին 13 կրտսեր դասի քաղաքացիական ծառայողներ:
Դասընթացը վարում էին CES դասախոսներ` քաղաքական գիտությունների դոկտոր Աշոտ Ալեքսանյանը և «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացումը Կովկասում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, Հայաստանի արդարադատության ակադեմիայի դասախոս` Հասմիկ Հարությունյանը: