Հունիսի 18-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում GIZ Հայաստան գրասենյակի նոր ծրագրի ներկայացուցիչներ՝ Դոկտոր Ուրսուլա Մարիա Էսսերի, Մարգոտ Ֆրեյմուտի ևԱլլա Բերբերյանի հետ։ Վերջիններս ներկայացնում են GOPA խորհրդատվական ընկերությունը, որը «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում՝ կայուն համայնքային զարգացման նպատակով» ECOsererve ծրագրի իրականացման հանձնառուն է։ ECOsererve ծրագրի բաղադրիչներով պայմանավորված «Իրազեկում և կրթություն» ենթաբաղադրիչի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն՝ քաղաքացիական ծառայողների համար վերապատրաստման ծրագրերի իրականացման նպատակով: