Այսօր՝ սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ընդունեց ՄԱԶԾ Ժողովրդավարական կառավարման քաղաքականության խորհրդատու՝ Դավիթ Հարությունյանին և միջազգային փորձագետ Անսի Շունդիին։ ՔԾԳ-ի խնդրանքով՝ ՄԱԶԾ-ն աջակցում է քաղաքացիական ծառայության կոմպետենցիաների ձևավորման նոր սկզբունքների ներդրմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, ինչպես նաև կհամապատասխանի հայաստանյան պահանջներին։
Պարոն Շունդիի հետ համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2019 թվականի փետրվարին։ Այցի ընթացքում նա կաշխատի ՔԾԳ-ի և համապատասխան մարմինների ՄՌ ստորաբաժանումների պատասխանատուների հետ։