Սեպտեմբերի 23-27-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկումների շարք՝ նվիրված կոմպետենցիաների նոր ձևաչափին, ՄԱԶԾ Ժողովրդավարական կառավարման քաղաքականության խորհրդատու՝ Դավիթ Հարությունյանի և միջազգային փորձագետ Անսի Շունդիի հետ։ Գրասենյակի ստորաբաժանումներն ու պետական մարմինների Մարդկային ռեսուրսների ստորաբաժանումների պատասխանատուները փորձագետի հետ քննարկեցին կոմպետենցիաների նոր շրջանակը, դրա բաղադրիչներն ու ներդրման հնարավորությունները։ Քննարկումների արդյունքում կհավաքագրվեն բոլոր շահառուների կարծիքներն ու մեկնաբանությունները և հաջորդիվ կներկայացվի լրամշակված շրջանակը։