Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում մեկնարկել են «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումների համակարգը» թեմայով սեմինարների շարքը: Սեմինարների ընթացքում «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» կազմակերպության ներկայացուցիչները քաղաքացիական ծառայության համակարգի մարմինների մարդկային ռեսուրսների պատասխանատուներին և վերապատրաստողներին ներկայացնում են վերապատրաստումների նոր համակարգի կոնցեպտը, առանձնահատկությունները և մարտահրավերները:
Սեմինարի նպատակն է աջակցել քաղաքացիական ծառայության ոլորտում կարիքների վրա հիմնված վերապատրաստումների համակարգի գործարկմանը, կարողությունների հզորացմանն ու դրանց իրականացման գործընթացի ապահովմանը: