Քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատուները՝ ղեկավար Գարուշ Դավթյանի գլխավորությամբ, ընդունեցին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներին։ ՔԾԳ-ի ղեկավարը ներկայացրեց ՀԲ-ի աջակցությամբ համակարգում ներդրվող նոր Մարդկային ռեսուրսների կառավարման էլեկտրոնային հարթակի աշխատանքները։ ՀԲ-ի ներկայացուցիչները իրենց պատրաստակամությունը հայտնեցին շարունակելու ՔԾԳ-ին մեծածավալ աջակցությունը՝ գոհունակություն հայտնելով մինչ օրս առկա համագործակցության բարձր արդյունավետության համար։ 2020 թվականին նոր ծրագրերի մշակման համար ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։ Նոր ծրագրերը նախատեսվում են քաղաքացիական ծառայության համակարգի մի շարք կարևորագույն հիմնախնդիրների լուծման համար։