Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում անցկացվել է «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումների համակարգը» թեմայով սեմինար՝ նախատեսված վերապատրաստողների համար: Սեմինարին մասնակցել են ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» կազմակերպության ներկայացուցիչները վերապատրաստողներին ներկայացրել են վերապատրաստումների նոր համակարգի կոնցեպտը, առանձնահատկությունները և մարտահրավերները:
Սեմինարի նպատակն է աջակցել քաղաքացիական ծառայության ոլորտում կարիքների վրա հիմնված վերապատրաստումների համակարգի գործարկմանը, կարողությունների հզորացմանն ու դրանց իրականացման գործընթացի ապահովմանը: