Սույն թվականի նոյեմբերի 28-ին՝ Ուկրաինայի քաղաքացիական ծառայության գործակալությունում (Կիև), կայացավ ԵՄ Արևելյան գործընկերություն նախաձեռնության ՝ «Ինստիտուտների հզորացում և լավ կառավարում» 1-ին հարթակի «ՄՌԿ միասնական էլեկտրոնային համակարգերը պետական մարմիններում» խորագրով աշխատաժողովը։ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ծառայության համար ներդրվող ՄՌԿ էլեկտրոնային միասնական հարթակի շրջանակն ու առանձնահատկությունները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև հեռավար ուսուցման նոր հնարավորությունները։