Քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատակազմի վերապատրաստման ընթացում ղեկավար Գ. Դավթյանը և ղեկավարի տեղակալ Գ. Սարգսյանը աշխատակազմի հետ քննարկեցին քաղաքացիական ծառայության գրասենյակի դերը հանրային ծառայության բարեփոխումներում` կարևորելով յուրաքանչյուր աշխատողի կատարած աշխատանքն ու մասնագիտական որակների և կոմպետենցիաների շրջանակը: Պարոն Դավթյանը ներկայացրեց մշակման փուլում գտնվող հանրային կառավարման բարեփոխումների համապարփակ ռազմավարությունը` առանձնացնելով Հանրային ծառայություն և Մարդկային ռեսուրսների կառավարման բաղադրիչը` որպես քաղաքացիական ծառայության գրասենյակի պատասխանատվության շրջանակ: