Մեկնարկել է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» ԵՄ Թվինինգ ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ աջակցել երկրում քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների, հետագա ծրագրերի իրականացմանը: Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարությունը հանդիպում է ունեցել ծրագրի տեղական ղեկավար Կրիստա Հաակի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մեկնարկային փուլի հետ կապված հարցերը և ժամանակացույցը: