Այսօր՝ հունվարի 22-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար պարոն Գարուշ Դավթյանն ընդունեց ԵՄ Թվինինգ ծրագրի Գլխավոր խորհրդական տիկին Կրիստա Հաակին և Ֆինլանդիայի ՀԱՈՒՍ Հանրային կառավարման ինստիոտւտի տնօրեն՝ տիկին Հեյդի Լեմպինենին, ով ժամանել է Հայաստան ծրագրի առաջին պլանավորման հանդիպմանը մասնակցելու համար։ ԵՄ Թվինինգ «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության հետագա բարեփոխումներին» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիա, Ֆինլանդիա, Էստոնիա կոնսորցիումի կողմից և ծրագրի աշխատանքներն ուղղված են լինելու ՔԾԳ և այլ մարմինների ընդհանուր կարողությունների զարգացմանը, վերապատրաստումներին և համալրման գործընթացներին, ինչպես նաև՝ կատարողականի գնահատման նոր համակարգի ներդրմանը։ Պարոն Գարուշ Դավթյանը ողջունեց Թվինինգ ծրագրի մեկնարկային աշխատանքների արագ կազմակերպումը և փոխանցեց ՔԾԳ հանձնառությունը՝ ծրագրի աշխատանքները բարձր մակարդակով ապահովելու համար։