Նորություններ
23-01-2020
Այսօր՝ հունվարի 23-ին, ՔԾԳ-ում մեկնարկեց Թվինինգ ծրագրի պլանավորման երկօրյա հանդիպումը: Հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Թվինինգ ծրագիրն իրականացնող կոնսորցիումի ԵՄ անդամ երկրների՝ Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Էստոնիայի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները՝ ծրագրի գլխավոր և կրտսեր ղեկավարները: ՔԾԳ ղեկավար պարոն Գարուշ Դավթյանը ողջունեց գործընկերներին, անդրադարձ կատարեց քաղաքացիական ծառայության համակարգի վերջին զարգացումներին և հաջողություն մաղթեց արտասահմանյան և տեղացի գործընկերներին՝ հետագա աշխատանքների մեջ: Թվինինգ ծրագրի ղեկավար պարոն Արի Սիհվոլան նույնպես ողջունեց ծրագրի մեկնարկային հանդիպման անդամներին և նշեց, որ պատրաստ են ամբողջ ներուժով արձագանքելու նկարագրված իրավիճակի մարտահրավերներին և օգտագործելու դրա հնարավորությունները: