Փետրվարի 20-ին քաղաքացիական ծառայության գրասենյակի ներկայացուցիչները հյուրընկալել են «Կասկադ Քնսալթընթս» ընկերության հիմնադիր և կառավարող խորհրդի անդամ՝ Արփի Կարապետյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ծառայողների վերապատրաստումների, այդ թվում՝ հարցազրույցների անցկացման հմտությունների զարգացման նպատակով նախատեսվող վերապատրաստումների հիմնախնդիրները: Քաղաքացիական ծառայության գրասենյակը, պարբերաբար հանդիպումներ անցկացնելով մարդկային ռեսուրսների ոլորտում հանրապետության առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քաղաքացիական ծառայության համակարգում հետևողականորեն ներդնելու է ՄՌ ոլորտին առնչվող նորարար լավագույն փորձը: