Այսօր՝ փետրվարի 24-ին, վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի ծրագրավորողների և Ֆինանսների նախարարության կողմից գործարկվող բյուջետային ծրագրավորման ներկայացուցիչների միջև:
Հանդիպման ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը կարևորել է երկու տեղեկատվական հարթակների միջև ինֆորմացիոն փոխանակումը, որն ավելի արդյունավետ կդարձնի հարթակների աշխատանքը: