Այսօր՝ փետրվարի 25-ին, տեղի ունեցավ հանդիպում ՔԾԳ-պատասխանատուների և ՄԱԶԾ ներկայացուցիչների միջև։ ՔԾԳ-ն հանդիսանում է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի հիմնական գործընկերներից մեկը և այս անգամ ծրագրի շրջանակներում կիրականացվի հատուկ մեթոդաբանությամբ անցկացվող գնահատում, որի նպատակն է «Գենդերային կնիք»-ին արժանանալը։
ՔԾԳ ղեկավար պարոն Գարուշ Դավթյանը ողջունեց ծրագրի նախաձեռնությունը և ընդգծեց, որ ՔԾԳ-ը միշտ պատրաստ է ընդգրկվելու կայուն զարգացմանը միտված նախաձեռնությունների մեջ։