Այսօր՝ 2020 թվականի մարտի 3-ին, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման» ծրագրի ղեկավար՝ Տաթևիկ Բարսեղյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԵԽ մանդատի շրջանակներում նախատեսված հանրային ծառայողների կառուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության կարողությունների ամրապնդման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Համաձայնություն ձեռք բերվեց համագործակցել բարեվարքության և հակակոռուպցիոն թեմաներով վերապատրաստումների ծրագրերի և մոդուլների մշակման մեթոդաբանության, վերապատրաստողի ձեռնարկի և այլ անհրաժեշտ նյութերի մշակման ուղղությամբ։