Պաշտպանության նախարարություն | Գործերի կառավարչություն | Վարչատնտեսական վարչություն | Հրատարակչական բաժին | Հրատարակչական բաժնի պետ| 26-34.3-Ղ4-2

Պաշտոնի Անձնագրի Փոփոխման Նկարագրություն
Անձնագրի Նախնական Տարբերակ Հարթակում
Ենթակա և հաշվետու է


Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ


Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները


Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
ք. Երևան, Բագրևանդի 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. Ապահովում է Նախարարության և Զինված ուժերի ստորաբաժանումների համար անհրաժեշտ տպագիր արտադրանքի, մետաղական կնիքների ու ռետինե դրոշմակնիքների հաշվառման, պահպանման, բաշխման և նպատակային օգտագործման հետ կապված աշխատանքները:

2. Ապահովում է հրատարակչական արտադրանքի պահանջարկի ընդհանրաց­ման, տպագրվող արտադրանքի առանձնացված անվանացանկերի կազմման, տեխնի­կական տվյալների որոշման, ինչպես նաև գրքերի, ձեռնարկների, մատյան­ների, ձևաթերթիկների հրատարակչական նախապատրաստության գործընթացը:

3. Ապահովում է ստորագրման ենթակա իրավական ակտերի, անհրաժեշտու­թյան դեպքում՝ Նախա­րարու­թյան կողմից հրապարակվելիք տեքստերի խմբագրման, սրբագրման, սահմանված ձևաչափով համապատասխան ձևա­թերթերի վրա տպա­գրության աշխատանքները:

4. Ապահովում է փոքրածավալ, ինչպես նաև հրատապ պատվերների և տպագրական աշխատանքների ինքնուրույն կատարումը, իրականացնում մեծածավալ պատճենահանման աշխատանքները:

5. Ապահովում է Նախարարի ոչ գաղտնի հրամանների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման, վարման և Նախարարության համակարգի համապատասխան աշխատակիցների համար հասանելիության աշխատանքները:

6. Ապահովում է իր գործունեության ոլորտում պայմանագրի կողմի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի նկատմամբ հսկողություն:

Իրավունքները

Ÿ համապատասխան ստորաբաժանումներից պահանջելու անհրաժեշտ տեղեկա­տվություն և փաստաթղթեր,

Ÿ վերահսկելու պատվերների պոլիգրաֆիական կատարման ժամկետները, որակը և տպա­­քանակների ստացման գործընթացը,

Ÿ որոշելու մրցույթի միջոցով ձեռքբերվող և տպագրության ուղարկվող պատվերների պլանային հերթականությունը,

Ÿ ստորաբաժանումների հետ համագործակցելու պատվերների կատարման ընթացքի և պատրաստության վերաբերյալ,

Ÿ համագործակցելու պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ, կազմակերպելու աշխատանքային քննարկումներ,

Ÿ հարցումներ ուղարկելու տարբեր կազմակերպություններին՝ տպագիր արտադրանքի և ծառայությունների համար գնառաջարկներ ստանալու նպատակով,

Ÿ Նախարարության և Զինված ուժերի ստորաբաժանումներում և զորամասերում ծանոթանալու տպագիր արտադրանքի առկայությանը և վիճակին:

Պարտականությունները

Ÿ առաջարկներ ներկայացնել Նախարարի ոչ գաղտնի հրամանների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման, վարման և Նախարարության համակարգի համապատասխան աշխատակիցների համար հասանելիության ապահովման վերաբերյալ,

Ÿ ներկայացնել տեղեկատվություն Բաժնի իրականացրած տպագրական աշխատանք­ների ընթացքում նյութածախսի չափաքանակների վերաբերյալ,

Ÿ ուսումնասիրել տպագրվող նյութերը, դրանց տեխնիկական բնութագրերը, որոշել դրանց` տեղում տպագրելու հնարավորությունները,

Ÿ ամփոփել կնիքների և դրոշմակների պատրաստման թույլտվությունների կազմման աշխատանքները և ներկայաց­նել Վարչության պետի հաստատմանը,

Ÿ վերահսկել տեխբնութագրերի բազայի մշտական լրամշակման, ճշգրտման և թարմացման աշխատանքները,

Ÿ ստուգել մատակարարված ապրանքների որակական, քանակային ցուցանիշները, դրանց համապատասխանությունը տեխնիկական բնութագրի պահանջներին` տալով համապատասխան եզրակացություն,

Ÿ Վարչության պետին առաջարկներ ներկայացնել Բաժնի աշխատանք­նե­րին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու և աշխատանքային խմբեր կազմավորելու վերաբերյալ,

Ÿ նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Կրթություն, որակավորման աստիճանը


Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները


Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը


Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման կամ պետա­կան գնումների բնագավառներում կամ մշակույթի բնագավառում խմբագրի կամ գլխավոր խմբագրի` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը


Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները


Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը


Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը


Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը


Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործունեությունից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • ժամանակի կառավարում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում