Պաշտպանության նախարարություն | Գործերի կառավարչություն | Վարչատնտեսական վարչություն | Վարչատնտեսական վարչության պետ| 26-34.3-Ղ3-3

Պաշտոնի Անձնագրի Փոփոխման Նկարագրություն
Անձնագրի Նախնական Տարբերակ Հարթակում
Ենթակա և հաշվետու է

Վարչության պետն անմիջական ենթակա և հաշվետու է Նախարարության գործերի կառավարչին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Վարչության պետին անմիջական ենթակա և հաշվետու են Վարչության բաժնի պետերը:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության բաժինների պետերից մեկը:

Աշխատավայր
ք. Երևան, Բագրևանդի 5
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1. Կազմակերպում է Նախա­րա­րության և Զինված ուժերի ստորաբաժանումների նյութատեխ­նիկա­­կան սպասարկման, գույքի ընդունման և արդյունավետ ու նպատակային բաշխման աշխատանքները:

2. Կազմակերպում է Նախարարության և Զինված ուժերի ստորաբաժանումների համար անհրաժեշտ պատճենող սարքերի և դրանց պահեստամասերի, թուղթ ոչնչացնող սարքերի, գրենական ու գրասենյակային ապրանքների, տպագիր արտադրանքի, մետաղական կնիքների ու ռետինե դրոշմակնիքների հաշվառման, պահպանման, բաշխման և նպատակային օգտագործման հետ կապված աշխատանքները:

3. Կազմակերպում և ամփոփում է Նախարարության և Զինված ուժերի ստորա­բա­ժա­­նումներին վարչատնտեսական միջոցներով ապահովման համար անհրաժեշտ նյութական միջոցների տարեկան պլանավորումը:

4. Կազմակերպում է հաջորդ տարվա համար Նախա­րա­րության կողմից գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների, իսկ Զինված ուժերի ստորաբաժանումների համար՝ վարչատնտեսական, զինանշանագրային ապրանքների և տպագիր արտադրանքի ամփոփ անվանացանկերի կազմման աշխատանքները:

5. Կազմակերպում է իր գործունեության ոլորտին առնչվող վիճակագրական և այլ հաշվետվությունների կազմման ու համապատասխան մարմիններին կամ ստորաբաժա­նում­­ներին ներկայացման աշխատանքները:

6. Կազմակերպում է իր գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:

7. Կազմակերպում է պահեստում առկա նյութական միջոցների հաշվառման, պահպանման և բաշխման, էլեկտրոնային հաշվառման բազայի վարման, Նախարարության նյութական և ոչ նյութական ակտիվների հաշվառման, տվյալների շտեմարանի կազմման ու վարման աշխատանքները:

8. Կազմակերպում է Նախարարի ոչ գաղտնի հրամանների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման, վարման և Նախարարության համակարգի համապատասխան աշխատակիցների համար հասանելիության ապահովման աշխատանքները:

9. Կազմակերպում է Նախարարության և Զինված ուժերի ստորաբաժանումներին հատկացված պատճենող սարքերի նորոգման աշխատանքները:

10. Կազմակերպում է Նախարարի արարողակարգային, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Գլխավոր քարտուղարի, Նախարարի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների ու նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկա­վար­ների մասնակցությամբ անցկացվող միջոցառումների, նիստերի և խորհրդակցու­թյունների` նյութատեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները:

11. Հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտում պայմանագրի կողմի՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի նկատմամբ:

12.Կազմակերպում է ստորագրման ենթակա իրավական ակտերի, Նախա­րարու­թյան կողմից հրապարակվելիք տեքստերի խմբագրման, սրբագրման, սահմանված ձևաչափով համապատասխան ձևա­թերթերի վրա տպա­գրության, փոքրածավալ, ինչպես նաև հրատապ պատվերների և տպագրական աշխատանքների ինքնուրույն կատարման աշխատանքները:

13. Կազմակերպում է հրատարակչական արտադրանքի պահանջարկի ընդհանրացման, տպագրվող արտադրանքի առանձնացված անվանացանկերի կազմման, տեխնիկական տվյալների որոշման, ինչպես նաև գրքերի, ձեռնարկների, մատյան­ների, ձևաթերթիկների հրատարակչական նախապատրաստության գործընթացը:

Իրավունքները

Ÿ համապատասխան մարմնի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներից պահանջելու ներկայացնել տպագիր արտադրանքի, գրասենյակային պիտույքների և մյուս ապրանքների պահանջարկ,

Ÿ որոշելու ստորաբաժանումներին ապրանքների մատակարարման առաջնահերթու­թյունը,

Ÿ վարելու Նախարարության կառուցվածքային ստորաբաժա­նում­ների նյութական և ոչ նյութական ակտիվների տվյալների շտեմարանը,

Ÿ համագործակցելու Նախարարության համակարգի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպություն­ների ու հիմնարկների հետ,

Ÿ հարցումներ ուղարկելու տարբեր կազմակերպություններին՝ վարչատնտեսական ապրանքների համար գնառաջարկներ ստանալու համար,

Ÿ Նախարարության և Զինված ուժերի ստորաբաժանումներում և զորամասերում ծանոթանալու վարչատնտեսական ապրանքների, տպագիր արտադրանքի, Վարչության մատակարարած հիմնական և ոչ հիմնական միջոցների, մետաղական կնիքների առկայու­թյանը և վիճակին:

Պարտականությունները

Ÿ պատրաստել Վարչության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, վիճակագրական տեղեկագրեր և այլ փաս­տաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ,

Ÿ վերահսկել ձեռքբերված ապրանքների պահեստավորման, պահպանության և բաշխման գործընթացները՝ իրականացնելով պարբերական ստուգումներ,

Ÿ Նախարարության գործերի կառավարչին և գլխավոր քարտուղարին ներկայացնել արտապլանային հայտերի ու ապրանքաքանակների վերաբերյալ առաջարկություններ,

Ÿ առաջարկներ ներկայացնել Նախարարի ոչ գաղտնի հրամանների էլեկտրոնային շտեմարանի ձևավորման, վարման և Նախարարության համակարգի համապատասխան աշխատակիցների համար հասանելիության ապահովման վերաբերյալ,

Ÿ ծանոթանալ մատակարարված ապրանքների որակական, քանակային ցուցանիշ­ներին, դրանց համապատասխանությանը տեխնիկական բնութագրի պահանջներին, համա­պատասխան եզրակացություն ներկայացնել Նախարարության գործերի կառավարչին,

Ÿ կազմակերպել տեխբնութագրերի բազայի մշտական լրամշակման, ճշգրտման և թարմացման աշխատանքները,

Ÿ իր գործունեության ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով ներկայացնում է առաջարկներ, այդ թվում՝ իրավական ակտերի նախագծերի տեսքով,

Ÿ մշտապես ուսումնասիրել համակարգի ստորաբաժանումները նոր ապրանքա­տեսակ­­ներով համալրելու հնարավորությունները և ներկայացնել առաջարկներ Նախա­րարու­թյան գործերի կառավարչին:

Կրթություն, որակավորման աստիճանը

Բարձրագույն կրթություն:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբա­ժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում