Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | Աշխատանքի և զբաղվածության վարչություն | Զբաղվածության բաժին | Զբաղվածության բաժնի գլխավոր մասնագետ| 10-32.1-Մ2-4

Պաշտոնի Անձնագրի Փոփոխման Նկարագրություն
Անձնագրի Նախնական Տարբերակ Հարթակում
Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետին փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան , Կառավարական շենք N3
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) Իրականացնում է Զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակման, դրանց ներդրման աշխատանքները.

2) Իրականացնում է զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակման աշխատանքները.

3) Իրականացնում է աշխատուժի ներքին և ատաքին տեղաշարժը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները.

4) Իրականացնում է Նախարարության զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող զբաղվածության պետական ծրագրերի մասին հաշվետվությունների ընդունման, վերլուծության և դրա հիման վրա առաջարկությունների ներկայացման աշխատանքները.

5) Իրականացնում է Նախարարության զբաղվածության պետական գործակալության կողմից զբաղվածության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման, աշխատուժի տեղաշարժի կարգավորման վերաբերյալ նախարարություն ներկայացված առաջարկությունների քննարկման, ամփոփման աշխատանքները.

6) Իրականացնում է զբաղվածության բնագավառում քաղաքականություն մշակելիս նշված ոլորտում ներկա իրավիճակի ուսումնասիրության, իրականացվող քաղաքականության մոնիթորինգի աշխատանքները.

7) Իրականացնում է Նախարարության քննարկմանը ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` զբաղվածության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները.

8) Իրականացնում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների ուսումնասիրության, քննարկման, ինչպես նաև զբաղվածության բնագավառը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ պարզաբանումների տրամադրման և խորհրդատվական օգնության աշխատանքները.

9) Նախարարության միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչության հետ համատեղ զբաղվածության բնագավառում հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն.

10) Իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքները.

11) Իրականացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքները.

Իրավունքները

· ստանալ ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.

· ունենալ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի հասանելիություն.

· համագործակցել պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և լիազորությունների շրջանակներում նախարարության այլ ստորաբաժանումների, պետական այլ գերատեսչությունների, մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ.

· իր լիազորությունների շրջանակներում բացահայտված խնդիրների վերաբերյալ Բաժնի պետին համապատասխան առաջարկություններ և զեկուցումներ ներկայացնելը:

Պարտականությունները

· նախապատրաստել Բաժնի լիազորությունների շրջանակներում գրություններ, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր, հրամանների նախագծեր և այլ փաստաթղթեր

· նախապատրաստել Բաժնի պետի հանձնարարությամբ Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր ինչպես նաև մշակել դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր.

· նախապատրաստել ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով պահանջվող հաշվետվությունների, զեկույցներ և այլ անհրաժեշտ նյութեր, լրացնել հարցաշարեր, ինչպես նաև իրականացնել ԵՄ, ԵԱՏՄ, ԱՊՀ համագործակցության շրջանակներում համապատասխան աշխատանքներ.

· Մասնակցել սեմինարներին, համաժողովներին, աշխատանքային քննարկումներին.

· Մասնակցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին.

· ներկայացնել իր աշխատանքային ծրագրերը Բաժնի պետին:

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն

03 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04 ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Ոլորտ

031 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

041 ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

042 ԻՐԱՎՈՒՆՔ

Ենթաոլորտ

0311 Տնտեսագիտություն

0318 Միջոլորտային մասնագիտություններ

 

Մասնագիտություն

Տնտեսագիտություն

Ագրոէկոնոմիկա

 

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և (կամ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրավունքների տրամադրման և (կամ) դիմումների քննարկման արդյունքում որոշումների նախապատրաստման և (կամ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեություն որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ