Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին | Երևանի կենտրոն | գլխավոր տեսուչ| 70-26.28-Մ2-7

Պաշտոնի Անձնագրի Փոփոխման Նկարագրություն
Անձնագրի Նախնական Տարբերակ Հարթակում
Ենթակա և հաշվետու է

Գլխավոր տեսուչն անմիջական ենթակա և հաշվետու է Կենտրոնի պետին․ 

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Գլխավոր տեսուչի բացակայության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնի մյուս գլխավոր տեսուչը կամ Կենտրոնի ավագ տեսուչը.

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող․49/2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) իրականացնում է Երևանի տարածքում անասնաբուժական գործունեության, հանրապետությունում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համալիրում հակաանասնահամաճարակային և անասնաբուժասանիտարական կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների, սերոմոնիթորինգի աշխատանքների նկատմամբ վերահսկողության աշխատանքները.

2) իրականացնում է Երևանի տարածքում հակաանասնահամաճարակային միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ անասնաբուժական միջոցների, անասնաբուժական դեղամիջոցների պահպանման, բաշխման, օգտագործման, իրացման, վաճառքի գործընթացների նկատմամբ վերահսկողության աշխատանքները.

3) իրականացնում է Երևանի տարածքում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, արհեստական սերմնավորման, բոնիտավորման աշխատանքների իրականացման, կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները.

4) իրականացնում է Երևանի տարածքում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի արտադրության, պահպանման, փոխադրման, իրացման, վաճառքի, օգտագործման գործընթացներում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքները.

5) իրականացնում է Երևանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցների իրացման, օգտագործման, վաճառքը բացառելու նկատմամբ վերահսկողության աշխատանքները.

6) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց հողային, արտադրական, առևտրային, պահեստային տարածքներում և կարգավորվող առարկաներում բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումների նկատմամբ վերահսկողության աշխատանքները.

7) իրականացնում է սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների ոչնչացման կամ օգտահանման գործընթացների նկատմամբ վերահսկողության աշխատանքները.

8) իրականացնում է Երևանի տարածքում սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի, կենդանիների աճեցման, պահման, փոխադրման, իրացման, վաճառքի, սպանդի, վերամշակման փուլերի և այդ գործընթացներում տնտեսավարողների գործունեության դիտարկումներ, մշտադիտարկումներ, ստուգումներ.

9) իրականացնում է բույսերի կարանտին վնասակար և կարգավորվող ոչ կարանտին օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով բուսասանիտարական մշտադիտարկում․

10) իրականացնում է Երևանի տարածքում բուսասանիտարական ենթահսկման ապրանքներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող և արտահանող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական բուսասանիտարական հաշվառման աշխատանքները (ռեգիստրը).

11) իրականացնում է Երևանի տարածքում անասնաբուժության, սննդամթերքի և կերի անվտանգության, բուսասանիտարիայի բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների դեպքերում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների արտադրություն, պահպանում, տեղափոխում, իրացում, վաճառք, կենդանիներ աճեցնող, փոխադրող, իրացնող, կենդանիների սպանդ իրականացնող անձանց գործունեության, տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման, շահագործման և տեխնոլոգիական գործընթացների կասեցման կամ արգելման, բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման հանձնարարականների, առաջադրանքների սահմանման, արտադրանքի իրացման կասեցման կամ արգելման, խախտումների վերացման կարգադրագրերի արձակման, օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության միջոցների կիրառման աշխատանքները.

12) իրականացնում է մնացորդային նյութերի հսկողության նպատակով նմուշառման և լաբորատոր փորձաքննության ներկայացման աշխատանքները․

13) իրականացնում է Երևանի տարածքում պեստիցիդների նմուշառումների իրականացման և լաբորատոր փորձաքննության ներկայացման աշխատանքները.

14) իրականացնում է տնտեսավարող սուբյեկտների հաշվառման, խորհրդատվության տրամադրման աշխատանքները, ինչպես նաև մասնակցում է ռեեստրներում գրանցման աշխատանքներին.

15) իրականացնում է անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և արտահանման համար պահանջվող համապատասխանության տեղեկանքների 8-րդ ձև տրամադրման աշխատանքները․

16) իրականացնում է Երևանի տարածքում և Տեսչական մարմնի կողմից ստացված տեղեկատվությանը, բողոքներին, թեժ գծին ստացված զանգերին արձագանքման աշխատանքները.

17) իրականացնում է Երևանի տարածքում և Երևանից դուրս պետական, տեղական և ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների, ֆիզիկակական և իրավաբանական անձանց հետ աշխատանքային գործակցության և փաստաթղթաշրջանառության աշխատանքները.

18) իրականացնում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի տրամադրման աշխատանքները.

19) ներկայացնում է առարկություններ և առաջարկություններ քննարկման ներկայացված գրությունների վերաբերյալ.

20) մասնակցում է Տեսչական մարմնի կողմից վարվող էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարման աշխատանքներին․ 

Իրավունքները

· Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից, այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջել Կենտրոնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր և նյութեր․

· տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ ստորաբաժանումներ ու տարածքներ՝ օրենքով նախատեսված դեպքերում․

· սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով ստուգումների անցկացման ընթացքում տնտեսավարող սուբյեկտից պահանջել ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաև վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.

· առաջարկություններ ներկայացնել ստուգում նշանակող պետական մարմնի ղեկավարությանը` վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող ստուգման շրջանակներում բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

· մասնակցել Կենտրոնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով կազմակերպված խորհրդակցություններին, աշխատանքային և մասնագիտական քննարկումներին, ինչպես նաև Տեսչական մարմնի իրավասությանը վերապահված խնդիրների, գործառույթների հետ կապված ժողովներին և քննարկումներին, քննարկվող հարցերի շուրջ ներկայացնել մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.

· մասնակցել Կենտրոնի գործունեության ոլորտին, վերջինիս վերապահված գործառույթների առավել արդյունավետ կատարման նպատակով կազմակերպվող որակավորման և վերապատրաստման ուսուցումներին․

Պարտականությունները

· սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի, կենդանիների աճեցման, պահման, փոխադրման, իրացման, վաճառքի, սպանդի, վերամշակման փուլերի և այդ գործընթացներում տնտեսավարողների գործունեության դիտարկումներ իրականացնելու նպատակով կազմել դիտարկման ստուգաթերթ․

· դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշմանը և պիտանիության ժամկետին ներկայացվող պահանջներին անհամապատասխանության հայտնաբերման դեպքում կասեցնել իրացումը (վաճառքը) և ցուցումներ տրամադրել հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու վերաբերյալ․

· հավաքել դիտարկում կամ ստուգում իրականացնելու նպատակով կազմվող դիտարկման կամ ստուգման ստուգաթերթով սահմանված տվյալներ․

· դիտարկման կամ ստուգման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կատարել հսկիչ գնում․

· դիտարկումների, մշտադիրտարկումների, ստուգումների իրականացման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտներին տալ հանձնարարականներ և առաջադրանքներ, դրանց կատարման համար սահմանել ժամկետներ.

· իրացումը (վաճառքը) կասեցնելու դեպքում կազմել կասեցման վերաբերյալ վարչական ակտ․

· անասնահամաճարակային մշտադիտարկումների իրականացման արդյունքների հիման վրա կազմել հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ արձանագրություն, ինչպես նաև ներկայացնել դրանց վերացման վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների պարտադիր կատարման ենթակա առաջադրանք․

· բուսասանիտարական մշտադիտարկման իրականացման նպատակով նախապատրաստել առաջարկություններ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ․

· պետական վերահսկողական աշխատանքների իրականացման ժամանակ չխոչընդոտել տնտեսվարողի բնականոն աշխատանքի կատարմանը․

· հանցագործության հատկանիշներով օրենսդրության խախտման դեպքերի մասին իրավապահ մարմիններին իրազեկելու վերաբերյալ Կենտրոնի պետին առաջարկություն ներկայացնել․

· կատարված պետական վերահսկողական աշխատանքների ավարտից հետո գրավոր ամփոփել կատարված աշխատանքները և արդյունքները՝ անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացնել Կենտրոնի պետին․

· պետական վերահսկողության իրականացման ժամանակ պարզել սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական ենթահսկման ապրանքների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի, կենդանիների աճեցման, պահման, փոխադրման, իրացման, վաճառքի, սպանդի, վերամշակման փուլերի և այդ գործընթացներում տնտեսավարողների գործունեության իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված նորմատիվ փաստաթղթերի պահանջներին․

· պետական վերահսկողության իրականացման ժամանակ, անհրաժեշտության դեպքում կատարել նմուշառում կամ հսկիչ գնում՝ լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով․

· պետական վերահսկողության իրականացման ժամանակ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ տալ անհարժեշտ հանձնարարականներ, կարգադրագրեր՝ առաջադրելով անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների պարտադիր կատարում․

· ուսումնասիրել Կենտրոնի գործառույթները կանոնակարգող և գործառույթների իրականացմանն առնչվող իրավական ակտերը և առաջարկություններ ներկայացնել իր գործունեության ոլորտում առկա օրենսդրական բացերը վերացնելու ուղղությամբ.

· Կենտրոնի պետին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն, զեկուցագրեր իրեն վերապահված գործառույթների, գործունեության ոլորտում իրականացվող և արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ․

նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկու­ցագրեր և այլ գրություններ.

Կրթություն, որակավորման աստիճանը

1․

Ուղղություն

Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն

 

Կամ

1.

Ուղղություն

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

 

Կամ

1.

Ուղղություն

Կրթություն

Առողջապահություն և սոցիալական աշխատանք

2.

Ոլորտ

Կրթություն

Առողջապահություն

3.

Ենթաոլորտ

Առարկայական ուղղվածությամբ մանկավարժություն

Բժշկություն

 

Կամ

1.

Ուղղություն

Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

2.

Ոլորտ

Արդյունաբերություն և տեխնոլոգիա

Ճարտարագիտություն

3.

Ենթաոլորտ

Քիմիական տեխնոլոգիա

Շրջակա միջավայրի պահպանություն

 

Կամ

1․

Ուղղություն

Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնային տնտեսություն և անասնաբուժություն

Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ

Որակավորման աստիճանը՝ մագիստրոս

Կամ

1․

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

Առողջապահություն և սոցիալական աշխատանք

Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

2.

Ոլորտ

Առողջապահություն

Արդյունաբերություն և տեխնոլոգիա

Որակավորման աստիճանը՝ մագիստրոս

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կենսաբանական գիտությունների կամ բնական գիտությունների կամ գյուղատնտեսության կամ առողջապահության կամ ստուգումների կազմակերպման և անցկացման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության անմիջական արդյունքի համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում որոշումների կայացման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական և տարածքային ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների, այլ մարմինների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ