Կադաստրի կոմիտե | Գեոմատիկայի կենտրոն | Պետ| 61-26.7.1-Ղ3-1

Պաշտոնի Անձնագրի Փոփոխման Նկարագրություն
1
Ենթակա և հաշվետու է

Կենտրոնի պետը հաշվետու և անմիջական ենթակա է Կոմիտեի ղեկավարին, ինչպես նաև անմիջական հաշվետու է Գլխավոր քարտուղարին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Կենտրոնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժինների պետերը:

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Կենտրոնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Կոմիտեի գլխավոր քարտուղարի հրամանով նշված անձը կամ բաժինների պետերից մեկը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կոմիտաս 35/2
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

1) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային) և միջազգային պլանային ու բարձունքային գեոդեզիական կոորդինատային համակարգերում և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական, երկրատեղեկատվական աշխատանքների պատշաճ իրականացումը.

2)ապահովում է պետական գեոդեզիական՝ պլանային և բարձունքային (այդ թվում «Գաղտնի» դրոշմագրով), ծանրաչափական, գեոդինամիկական ցանցերի ստեղծման, թարմացման և զարգացման աշխատանքները.

3) ապահովում է պետական մասշտաբային շարքի քարտեզների, հատակագծերի (այդ թվում «Գաղտնի» դրոշմագրով) ստեղծման և արդիականացման աշխատանքները.

4)ապահովում և հսկում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս գտնվող այլ տարածքների հետ կապված գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

5)ապահովում և հսկում է ԱՏՏԵ-ի համակարգված և անխափան աշխատանքները.

6)ապահովում է ՀՀ-ում մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի (ՄԳՌԿՑ) արդյունավետ կառավարման և անխափան աշխատանքները.

7) կազմակերպում է հասցեների միասնական ռեգիստրի և երկրատեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքները.

8)ապահովում է աշխարհագրական անվանումների հաշվառման, պետական քարտադարանի ստեղծման, վարման, տարաբնույթ տեղեկատուների և բառարանների նախապատրաստման աշխատանքները.

9)ապահովում է բազային և թեմատիկ երկրատեղեկատվական, կադաստրային շերտերի ստեղծման, խմբագրման և վերահսկում՝ դրանց ազգային Գեոպորտալ մուտքագրման աշխատանքները.

10) ապահովում և հսկում է երկրատեղեկատվական համակարգերի՝ ԵՏՀ/ԱՏՀ մոդելավորման տրամաբանական սխեմաների կազմման աշխատանքները.

11) հսկում է բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և վարման աշխատանքները.

12) ապահովում է ԱՏՏԵ-ի սերվերային համակարգերի և Գեոպորտալի միջև տվյալների անխափան փոխանակումը.

13) համակարգում է ստանդարտացված երկրատարածական տվյալների և մետատվյալների կազմման աշխատանքները.

14) ապահովում է թեմատիկ քարտեզների, ատլասների և այլ հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` ատլասների, կրթական համակարգի համար ուսումնական, զբոսաշրջային և այլ պաշտոնական քարտեզների) ստեղծման, հրատարակման և վաճառքի աշխատանքները.

15) ապահովում է տիեզերական և օդալուսանկարահանման աշխատանքների արդյունքում ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակման և օրթոֆոտոհատակագծերի ստեղծման աշխատանքները.

16) կազմակերպում է պետական մարմինների միջև երկրատարածական տվյալների փոխանակման գործընթացը.

17) ապահովում է եռաչափ տարածական քարտեզագրական համակարգի ստեղծման աշխատանքները.

18) ապահովում է հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծման, թարմացման և բազմացման աշխատանքները.

19) համակարգում է Կենտրոնի կողմից կատարված բոլոր աշխատանքների արդյունքում ստեղծված քարտեզագրագեոդեզիական նյութերի տեխնիկական վերահսկման աշխատանքները:

Իրավունքները

· Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներից ստանալու պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական, երկրատեղեկատվական աշխատանքների կատարման գործընթացներին առընչվող համապատասխան տեղեկատվություններ և հաշվետվություններ.

· ստանալու պետական գեոդեզիական, ծանրաչափական, գեոդինամիկական ցանցերի ստեղծման, թարմացման և զարգացման համար անհրաժեշտ համապատասխան նյութեր.

· պահանջելու համապատասխան մարմիններից պետական մասշտաբային շարքի քարտեզների, հատակագծերի (այդ թվում «Գաղտնի» դրոշմագրով) ստեղծման և արդիականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

· պահանջելու համապատասխան գերատեսչություններից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանների վերաբերյալ տեքստային և թվային տեղակատվություն.

· պահանջելու Կենտրոնի աշխատակիցներից հետևել ԱՏՏԵ-ի և ՄԳՌԿՑ-ի համապատասխան սարքածրագրային ապահովումներից և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.

· Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջելու երկրատարածական, կադաստրային շերտերի, հասցեների միասնական ռեգիստրի և ԱՏՏԵ-ի վարման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական թերությունների վերաբերյալ տեղեկատվություն.

· այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջելու բազային և թեմատիկ երկրատեղեկատվական, կադաստրային շերտերի ստեղծման, խմբագրման և դրանց ազգային Գեոպորտալ մուտքագրման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

· մուտք գործելու և օգտվելու ԱՏՏԵ Գեոպորտալից՝ ստանդարտացված երկրատարածական տվյալների և մետատվյալների տեղծման նպատակով.

· պարբերաբար պահանջելու ԱՏՏԵ-ի երկրատարածական տվյալների, քարտեզների, ատլասների և ծառայությունների տրամադրման դիմաց գանձվող վճարներից գոյացած եկամուտների և պետական տուրքերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.

· պահանջելու ոլորտային կադաստրների վարող մարմիններից համապատասխան երկրատարածական տվյալների և դրանց մետատվյալների մուտքագրում ԱՏՏԵ.

· Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալու անհրաժեշտ տարածական երկչափ քարտեզները և տվյալների բազան՝ եռաչափ տարածական քարտեզագրական համակարգ ստեղծելու համար.

· ստանալու համապատասխան մարմիններից հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծման, թարմացման և բազմացման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

· ցանկացած ժամանակ ստուգելու, ինչպես նաև արգելափակելու աշխատակիցների կողմից տեղեկատվական համակարգերում և համակարգչային ցանցում կատարված գործողությունները.

· պարբերաբար պահանջելու Կենտրոնի յուրաքանչյուր աշխատակցից Կենտրոնի գործառույթների շրջանակում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն.

· ներկայացնելու առաջարկություններ Կոմիտեում նորագույն աշխարհագրատեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև ԱՏՏԵ-ի նոր ծառայությունների մատուցման վերաբերյալ:

Պարտականությունները

· ապահովել ԱՏՏԵ-ի անխափան աշխատանքը, իսկ խափանման դեպքում արագ արձագանքել ու համապատասխան ցուցումներ տալ մասնագետներին և Կոմիտեի ղեկավարին ներկայացնել առաջարկություններ արդիականացման համար.

· ապահովել պետական և տեղական նշանակության գեոդեզիական, քարտեզագրական, աշխարհագրատեղեկատվական համակարգերի ստեղծման արդյունավետ աշխատանքները.

· ապահովել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս գտնվող այլ տարածքների հետ կապված գեոդեզիական և քարտեզագրական օբյեկտիվ աշխատանքները.

· հետևել ՀՀ-ում մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի կայանների անխափան աշխատանքին և ներկայացնել առաջարկություններ համակարգի բարելավման համար.

· համակարգել հասցեների միասնական ռեգիստրի և երկրատեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքները.

· ապահովել աշխարհագրատեղեկատվական համակարգերում և տարածական տվյալների ենթակառուցվածքների բնագավառում առաջավոր փորձի ուսումնասիրման, ծրագրի մշակման և սարքածրագրային համակարգերի ներդրման աշխատանքները.

· վերահսկել աշխարհագրական անվանումների հաշվառման, պետական քարտադարանի ստեղծման և վարման աշխատանքների իրականացումը.

· ապահովել բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման և անխափան վարման աշխատանքները.

· ապահովել երկրատարածական տվյալների և դրանց մետատվյալների կազմումը ըստ ընդունված ստանդարտների.

· համակարգել երկրատարածական տվյալների թվայնացման, բազայի ստեղծման, մոդելավորման, ինտեգրման, համակարգման, հրատարակման և կառվարման մեոթոդաբանության մշակման աշխատանքները.

· ապահովել օդատիեզերական լուսանկարների մշակման, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծման, թարմացման և բազմացման աշխատանքների որակյալ արդյունքներ

· համակարգել քարտեզագրագեոդեզիական նյութերի տեխնիկական վերահսկման աշխատանքները.

· համակարգել եռաչափ տարածական քարտեզագրական համակարգի ստեղծման աշխատանքները.

· մասնակցել ԱՏՏԵ խորհուրդի աշխատանքներին.

· վերահսկել ԱՏՏԵ-ի երկրատարածական տվյալների, քարտեզների, ատլասների և ծառայությունների դիմաց գանձված վճարների սահմանված ժամկետում պետական եկամուտների կոմիտեի միասնական հաշվին փոխանցման աշխատանքները.

· Կենտրոնում նոր երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և շահագործման նպատակով պարբերաբար ուսումնասիրել միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ աշխատակիցներին վերապատրաստելու ուղղությամբ.

· հսկել երկրատարածական տվյալների ստեղծման և ճշգրտման նպատակով գեոդեզիական և հանութագրման աշխատանքները.

կազմել Կենտրոնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, եզրակացություններ և այլ փաստաթղթեր.

Կրթություն, որակավորման աստիճանը

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն

Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն

ՈԼՈՐՏ

Ճարտարապետություն և շինարարություն

Գիտությունների երկրի մասին

ԵՆԹԱՈԼՈՐՏ

Շենքերի և քաղաքային ճարտարագիտություն

-

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

-

-

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարման կամ ճարտարագիտության բնագավառում երկրաբաշխի կամ քարտեզագրի կամ տեղանքագրի չորս տարվա աշխատանքային ստաժ.

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի մեկ կառուցվածքային ստորաբաժանման գործունեության վրա ազդեցություն և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց և մարմինների վրա ազդեցություն և ունի ազդեցություն որոշակի աշխատանքների համակարգման մասով։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ