ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ | Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտ | Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժին | Գլխավոր մասնագետ| 05-8.2.Բ-Մ1-1

Ենթակա և հաշվետու է

Բաժնի գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մասնագետը կամ Պաշտպանի հրամանում նշված այլ պաշտոնատար անձը:

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պուշկինի 56ա
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. անձանց տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն՝ իրենց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ.
  2. իրականացնում է անձանց ընդունելություն.
  3. իրականացնում է անձանց իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ Պաշտպանին ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրությունը և քննարկումը, ինչպես նաև կատարում է համապատասխան որոշումների, գրությունների և այլ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը.
  4. անձանց իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա արագ արձագանքման շրջանակներում իրականացնում է անհետաձգելի այցեր.
  5. բողոքի ուսումնասիրության կամ քննարկման շրջանակում իրականացնում է անարգել այցեր այնպիսի վայրեր, որտեղ առկա են կամ կարող են լինել մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ կամ հաստատված խախտման դեպքեր.
  6. իրականացնում է պարբերական և ըստ անհրաժեշտության այցերի իրականացումն իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն, ներառյալ` զորամասեր, զինվորական հոսպիտալներ, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ, կարգապահական վաշտեր, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, զինկոմիսարիատներ և ազատությունից զրկման վայրեր.
  7. իրականացնում է Պաշտպանի տարեկան հաղորդման և Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցների, ինչպես նաև արտահերթ հրապարակային զեկույցների կամ հաղորդումների նախագծերի մշակման աշխատանքներին՝ այցերի, ուսումնասիրությունների, արդյունքների վերլուծության և համակարգային խնդիրների վերհանման միջոցով.
  8. իրականացնում է Բաժնի գործառույթներին առնչվող թեժ գծի կամ այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը և հանձնումը քարտուղարության փաստաթղթաշրջանառության ապահովման և դիմումների ընդունման վարչությանը։
Իրավունքները
  1. Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում անարգել այցելել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին կամ կազմակերպություն, ներառյալ` զորամասեր և ազատությունից զրկման վայրեր.
  2. իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից պահանջել և հնարավոր կարճ ժամկետում ու անվճար ստանալ Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքներին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ կամ պարզաբանումներ.
  3. իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալ Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքներին կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ.
  4. Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում առաջարկել բողոք ներկայացրած անձին տրամադրել դիմում-բողոքների ուսումնասիրության կամ քննարկման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.
  5. դիմել իրավասու մարմիններին կամ կազմակերպություններին Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման առնչությամբ պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ փորձագիտական հետազոտություններ իրականացնելու և դրանց արդյունքում կազմված եզրակացությունները ստանալու համար.
  6. Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը, կամ կարճվել է քրեական գործի վարույթը, ստանալու դրանք էլեկտրոնային կամ այլ նյութական կրիչներով.
  7. իր լիազորությունների շրջանակում օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների մոտ անհետաձգելի ընդունելությունից.
  8. արագ արձագանքման շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, դրանց պաշտոնատար անձանցից և ներկայացուցիչներից ստանալ անհապաղ աջակցություն իր աշխատանքներին.
  9. մասնակցել հասարակական, միջազգային կազմակերպությունների, պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների‚ միջազգային և ազգային փորձագետների, ինչպես նաև այլ անձանց հետ հանդիպումներին ու քննարկումներին.
  10. դիտարկման նպատակով ներկա լինել դռնբաց դատական նիստերին.
  11. մասնակցել Պաշտպանին առընթեր խորհուրդների նիստերին.
  12. առանձին բողոքների քննարկման և ուսումնասիրության նպատակով մասնակցել համայնքներում իրավասու պետական և ոչ պետական մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումներին: Համայնքային մարմիններում այդպիսի մարզային ստորաբաժանումների ղեկավարմամբ կամ աջակցելով.
  13. մասնակցել մասնագիտական քննարկումներին Պաշտպանին կարծիքի ներկայացված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի իրավական ակտերի նախագծերի, անձանց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ։
Պարտականությունները
  1. սահմանված ժամկետում կազմել համապատասխան որոշումների, գրությունների նախագծերը և ներկայացնել դրանք Բաժնի պետին.
  2. գրավոր արձանագրել Պաշտպանին ներկայացվող բանավոր բողոքների բովանդակությունը.
  3. իրականացնել դիմում-բողոքների ուսումնասիրություն և քննարկում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մասնակցել դրանց կապակցությամբ քննարկումներին.
  4. ընդունել անձանց, տրամադրել իրավաբանական խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ.
  5. ներկայացնել օրենսդրական ակտերի և պրակտիկայի կատարելագործման առաջարկներ՝ վերացնելու համար այցերի և բողոքների քննարկման արդյունքում վեր հանված համակարգային խնդիրները.
  6. իրականացնել անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտի միջազգային փորձի‚ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ դրանց արդյունքների հիման վրա.
  7. Բաժնի պետին ներկայացնել հիմնավորումներ՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական խնդիրների և բացերի վերացման, ինչպես նաև ոլորտի օրենսդրության կատարելագործման նպատակով.
  8. մշակել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի՝ Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ նկատառումներ և առաջարկներ.
  9. արագ արձագանքման շրջանակներում կատարված այցերի արդյունքում և թեժ գծի կամ այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների վերաբերյալ կազմել տեղեկանքներ կամ համապատասխան այլ փաստաթղթեր.
  10. նախապատրաստել Բաժնի գործառույթներին առնչվող առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր, գրություններ և այլ փաստաթղթեր.
  11. իր լիազորությունների շրջանակում իրականացնել պաշտոնական հաղորդակցություն:
Կրթություն, որակավորման աստիճանը
ՈւղղությունԳործարարություն, վարչարարություն և իրավունք
ՈլորտԻրավունք
ԵնթաոլորտԻրավունք
Մասնագիտություն

042101.00.6 Իրավագիտություն կամ

042101.00.7 Իրավագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացությունների տրամադրման և դիմումների քննարկման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության համապետական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում համապատասխան մարմնի առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

  • Բանակցությունների վարում
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում