ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ | Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչություն | Ավագ մասնագետ| 05-8.3-Մ3-1

Ենթակա և հաշվետու է

Վարչության ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետին:

Ենթակա և հաշվետու պաշտոններ
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Վարչության ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության գլխավոր մասնագետը կամ մասնագետը։

Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Պուշկինի 56ա
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
  1. իրականացնում է պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր, այդ թվում՝ դրանց հարակից շինություններ կամ կառույցներ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով.
  2. տեսակցում և առանձնազրույցներ է ունենում ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ.
  3. անձանց իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա արագ արձագանքման շրջանակներում իրականացնում է անհետաձգելի այցեր.
  4. իրականացնում է Պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող արտահերթ զեկույցների նախապատրաստման աշխատանքները.
  5. իրականացնում է կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող ներպետական իրավական ակտերում օրենսդրական խնդիրների կամ բացերի վերհանումը և վերլուծությունը.
  6. իրականացնում է Պաշտպանին կարծիքի ներկայացված՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ նկատառումների և առաջարկների մշակումը.
  7. մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշման նախագծի հետ միասին, եթե առկա են օրենքով կամ այլ իրավական ակտով նախատեսված հիմքեր, պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկելու նպատակով Պաշտպանին ներկայացնում են հիմնավորումներ՝ պաշտոնատար այն անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի որոշմամբ կամ գործողությամբ (անգործությամբ) խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները.
  8. աջակցում է Սահմանադրական դատարան ներկայացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող դիմումների, ինչպես նաև հատուկ դիրքորոշումների նախագծերի մշակման աշխատանքներին.
  9. մասնակցում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ հրապարակային զեկույցների համար նյութերի նախապատրաստման և դրանց մշակման աշխատանքներին.
  10. իրականացնում է օրենսդրական բնույթի առաջարկությունների նախագծերի նախապատրաստման, ինչպես նաև համակարգային օրենսդրական խնդիրների վերլուծություն հետ կապված աշխատանքները.
  11. իրականացնում է ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող օրենսդրական նախագծերի վերաբերյալ կարծիքների կազմման աշխատանքները.
  12. մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակմանը.
  13. իրականացնում է անձանց իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ Պաշտպանին ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրություն և քննարկում, ինչպես նաև համապատասխան որոշումների, գրությունների նախագծերի նախապատրաստման հետ կապված աշխատանքները.
  14. մասնակցում է Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով որպես երրորդ կողմ ներգրավման, ինչպես նաև Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման գործընթացին, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ներկայացման համար կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող հատուկ դիրքորոշումների մշակման աշխատանքներին.
  15. իրականացնում է Վարչության գործառույթներին առնչվող թեժ գծի կամ այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը և հանձնումը քարտուղարության փաստաթղթաշրջանառության ապահովման և դիմումների ընդունման վարչությանը.
Իրավունքները
  1. ազատությունից զրկման վայրերի քանակի, տեղակայման, ինչպես նաև այնտեղ գտնվող անձանց վերաբերյալ համապատասխան մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանումներ, հիմնավորումներ, նյութեր և փաստաթղթեր.
  2. իրականացնել պարբերական, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այցեր ազատությունից զրկման վայրեր.
  3. խորհրդապահական (կոնֆիդենցիալ) կարգով և անարգել տեսակցել ու առանձնազրույցներ իրականացնել ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, ինչպես նաև համապատասխան հաստատությունների աշխատակիցների կամ նշված վայրում գտնվող կամ համապատասխան տեղեկություն ունեցող ցանկացած այլ անձի հետ, օգտագործել տեխնիկական միջոցներ, այդ թվում` տեսանկարահանող և չափիչ սարքեր.
  4. պահանջել և ստանալ տեղեկություններ և պարզաբանումներ ազատությունից զրկման վայրում գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց պահման պայմանների, ինչպես նաև իրենց լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ հարցի վերաբերյալ.
  5. իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից պահանջել և ստանալ Պաշտպանի գնահատմամբ անհրաժեշտ նյութեր, փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ.
  6. Պաշտպանին ներկայացվող դիմում-բողոքների ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում համապատասխան մարմինների ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ մասնակցել մասնագիտական քննարկումներին, ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ.
  7. իր լիազորությունների շրջանակում օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների մոտ անհետաձգելի ընդունելությունից.
  8. արագ արձագանքման շրջանակներում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, դրանց պաշտոնատար անձանցից և ներկայացուցիչներից ստանալ անհապաղ աջակցություն իր աշխատանքներին։

 

Պարտականությունները
  1. նախապատրաստել ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող օրենսդրական նախագծերի վերաբերյալ կարծիքներ.
  2. կատարել համակարգային օրենսդրական խնդիրների վերլուծություն և նախապատրաստել օրենսդրական բնույթի առաջարկությունների նախագծեր.
  3. այցի արդյունքների ամփոփման հիման վրա, ազատությունից զրկման ցանկացած վայրում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու, ինչպես նաև խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով իրավասու մարմիններին և կազմակերպություններին Պաշտպանի կողմից առաջարկություններ ներկայացնելու համար՝ նախապատրաստել համապատասխան նախագծեր.
  4. սահմանված ժամկետներում իրականացնել մակագրված դիմում-բողոքների ուսումնասիրություն, համապատասխան որոշումների, գրությունների նախագծերի նախապատրաստման աշխատանքներ և ներկայացնել դրանք Վարչության պետին.
  5. կատարված այցերի արդյունքում և թեժ գծի կամ այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների վերաբերյալ կազմել տեղեկանքներ կամ համապատասխան այլ փաստաթղթեր.
  6. իրականացնել անձանց ընդունելություն, տրամադրել իրավաբանական խորհրդատվություն` իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ.
  7. ուսումնասիրել կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող միջազգային փորձը‚ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռները, այլ միջազգային փաստաթղթերը.
  8. մշակում է կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ նկատառումները և առաջարկները․ 
  9. ներկայացնում է կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ոլորտին առնչվող Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների, ինչպես նաև հատուկ դիրքորոշումների նախագծերի վերաբերյալ առաջարկությունները.
  10. Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատներով որպես երրորդ կողմ ներգրավման, ինչպես նաև Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման փուլում Պաշտպանի ներգրավման գործընթացի, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե ներկայացման համար հատուկ դիրքորոշումների մշակման աշխատանքների ընթացքում հավաքագրված տեղեկություններով պայմանավորված ներկայացնել առաջարկություններ.
  11. կազմել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր, գրություններ և այլ փաստաթղթեր.
  12. իր լիազորությունների շրջանակում իրականացնել պաշտոնական հաղորդակցություն:
Կրթություն, որակավորման աստիճանը
ՈւղղությունԳործարարություն, վարչարարություն և իրավունք
ՈլորտԻրավունք
ԵնթաոլորտԻրավունք
Մասնագիտություն

042101.00.6 Իրավագիտություն կամ

042101.00.7 Իրավագիտություն

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

  • Բանակցությունների վարում
  • Ծառայությունների մատուցում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Փաստաթղթերի նախապատրաստում